«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է 4TH INCLUSIVE INSURANCE INNOVATION LAB ԾՐԱԳՐԻՆ

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության Ակտուարական բաժնի ղեկավար Ռոզա Մխիթարյանը

մասնակցում է Ֆրանկֆուրտում անցկացվող 4th Inclusive Insurance Innovation Lab ծրագրին: Հպարտ ենք, որ նա հանդիսանում է հայկական պատվիրակության անդամներից մեկը ապահովագրական ոլորտի այս մասշտաբային միջոցառմանը։

4th Inclusive Insurance Innovation Lab-ի շրջանակներում մասնակիցները նպատակ ունեն գտնել նորարարական ապահովագրական լուծումներ հատկապես կլիմայական փոփոխությունների հետևանքների հանդեպ կայունության բարձրացման ուղղությամբ։ Ծրագիրը միտված է աջակցել բնակչության առավել խոցելի խավերին, և հանդիսանում է 2-րդ iii-lab նախագիծը, որն ուղղված է կլիմայի պաշտպանությանը։

Միջոցառումը համախմբել է լավագույն փորձագետներին ամբողջ աշխարհից։ Սա հիանալի հնարավորություն է փորձի փոխանակման, ինչպես նաև առավել առաջադեմ լուծումների ներդրմանը։