«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն վերանայել է ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարների հաշվարկման իր մոդելը

Տեղեկացնում ենք, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն վերանայել է ԱՊՊԱ պայմանագրերով  ապահովագրավճարների հաշվարկման իր մոդելը։

Հիշյալ փոփոխությունները կգործեն սույն թվականի մայիսի 26-ից։

2026թ-ի մայիսի 26-ից Ընկերության կողմից ներկայացվող մոդելը ապահովագրավճարի ձևավորման համար հաշվի է առնելու հետևյալ գործոնները.

  • Ապահովադրի գրանցման մարզը
  • Ապահովադրի տիպը (ֆիզիկական, իրավաբանական)
  • Ապահովադրի տարիքը
  • Տրանսպորտային միջոցի տեսակը
  • Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
  • Տրանսպորտային միջոցի ռիսկայնության դասը

Համաձայն նոր մոդելի՝ բազային նվազագույն և առավելագույն արժեքները լինելու են համապատասխանաբար 32,000 ՀՀ դրամ և 102,500 ՀՀ դրամ:

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։