Տեղեկացնում ենք, որ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՓԲԸ-ն վերանայել է ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարների հաշվարկման իր մոդելը։
Հիշյալ փոփոխությունները կգործեն սույն թվականի մայիսի 26-ից։
2026թ․-ի մայիսի 26-ից Ընկերության կողմից ներկայացվող մոդելը ապահովագրավճարի ձևավորման համար հաշվի է առնելու հետևյալ գործոնները.
- Ապահովադրի գրանցման մարզը
- Ապահովադրի տիպը (ֆիզիկական, իրավաբանական)
- Ապահովադրի տարիքը
- Տրանսպորտային միջոցի տեսակը
- Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
- Տրանսպորտային միջոցի ռիսկայնության դասը
Համաձայն նոր մոդելի՝ բազային նվազագույն և առավելագույն արժեքները լինելու են համապատասխանաբար 32,000 ՀՀ դրամ և 102,500 ՀՀ դրամ:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ։












